Կառավարությունը քաղաքական կամք դրսևորում է գործարանը վերագործարկելու համար. դատարանում «Նաիրիտ»-ի ներկայացուցիչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր նախատեսված էր «Նաիրիտ» գործարանը սննակ ճանաչելու պահանջով ՀԷՑ-ի ներկայացրած հայցի քննությունը: Դատարանում ՀԷՑ-ի ներկայացուցիչներից որևէ մեկը ներկա չէր: Գործարանի ներկայացուցիչ Արմեն Աբովյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը երկարաժամկետ հետաձգել: Դատարանը, հաշվի առնելով կողմերից մեկի բացակայությունը, որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել:

11973839_968145373258175_364267900_o

Արմեն Աբովյանը դատարանին ներկայացրեց, որ մյուս կողմի հետ բանակցությունները շարունակվում են, հաշտության  եզրեր հնարավոր է գտնել:  «Բանակցությունները շարունակվում են, այնպես չէ, որ սառեցվել են: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Մեր բանակցային գործընթացի արդյուքնում հնարավոր կլինի պարզաբանել կողմերի ունեցած փոխադարձ պարտավորությունները: Ստեղծվում են հնարավորություններ, որպեսզի կարողանանք մարել այլ ընկերությունների հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները»,- ներկայացրեց փաստաբանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 14:15-ին:

11638766_968145379924841_822696289_o

Փաստաբան Արմեն Աբովյանը դատական նիստից հետո, հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել` պատճառաբանելով, որ ինքը չի ցանկանում, որ իրեն տեսանկարահանեն. «Հարցեր ունեք, տվեք, բայց ինձ մի նկարեք»:

11989182_968145369924842_363582780_o

Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց մի քանի հարցեր ուղղել նրան: Աբովյանը լրագրողներին ասաց, որ գործարանը սնանկ ճանաչելը դեռ չի նշանակում այն լուծարել: Փաստաբանը լավատես է, որ այս ընթացքում Կառավարությունը կկարողանա միջոցներ գտնել, մարել պարտքերը և գործարանը վերագործարկել: Մինչդեռ հավաքված նաիրիտցիները հակառակ կարծիքի էին: «Հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել, գործարանը վերագործարկել և շահույթի հաշվին պարտքերը մարել: Հնարավոր է ներսի ուժերով, մի ուրիշ բան ծնվի ստեղծվի, որը մարդիկ կարողանան օգտագործել և բոլոր խնդիրները լուծվի: Քաղաքական կամք դրսևորվում է»,- ասաց գործարանի ներկայացուցիչը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս