«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հոգևոր առաջնորդ» Աբու Հաբաբ ալ-Իրաքին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մահապատժի է «դատապարտել», գրում է news.ru-ն:
«Դատավճիռը» տարածվել է սոցցանցերում, որում ասվում է, որ Էրդողանը պետք է մահապատժի ենթարկվի ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիային աջակցելու համար:
«ԻՊ»-ի «հոգևոր առաջնորդն» Էրդողանին «հավատուրաց է անվանել, ով վաճառվել է քրիստոնյաներին, ալավիթներին և հրեաներին»:
«Եթե Էրդողանը չապաշխարի, ապա նրան մահապատիժ է սպասվում»,-ասվում է «հոգևոր առաջնորդի» հայտարարության մեջ: