
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել և Գերմանիայի հավաքականին չի կարողանա օգնել Լեհաստանի և Շոտլանդիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերում, հաղորդում է Bild-ը:
Վնասվածքի պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը հեռացել է ազգային թիմի ճամբարից: Գերմանիայի հավաքականը Լեհաստանի հետ խաղալու է սեպտեմբերի 4-ին Ֆրանկֆուրտում, իսկ 3 օր անց Գլազգոյում կհանդիպի Շոտլանդիայի թիմին: