ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր թողել, որտեղ ասվում էր, որ ինքը մի տեսանյութ է ներկայացնելու, բայց խնդրում է իրեն առողջություն մաղթել. «Սիրելի ընկերներ, մի քանի րոպեից ձեզ եմ ներկայացնելու մի տեսանյութ, որը չի տեսել դեռ ոչ ոք: Դուք կլինեք առաջինը… Միայն մի խնդրանք ունեմ, մաղթեք ինձ առողջություն»: Երգչուհու երկրպագուներն ու ընկերները մի ամբողջ օր սպասեցին, մինչ Քրիստինեն տեղադրեց խոստացված նյութը եւ ի՞նչ… Տեսանյութից պարզ է դառնում, որ երգչուհին հումորի մեծ զգացում ունի: Քրիստինեն ներկայացրել է 19 վայրկյան տեւողությամբ փոքրիկ տեսանյութ, որն արվել է «Հայ զինվոր» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նկարահանումների թեժ պահին, իր կամքից անկախ, երգչուհին փռշտում է, ահա թե ինչու էր խնդրում իրեն առողջություն մաղթել:




Լրահոս