ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կնքեմ ԱՊՊԱ պայմանագիր, եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը մահացել է, իսկ ժառանգական իրավունքի վկայագիր դեռեւս ձեռք չեմ բերել:

Հակոբ Մուրադյան (26 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը մահացել է, իսկ ժառանգական իրավունքի վկայագիր քաղաքացուն դեռեւս չի տրամադրվել նոտարի կողմից, ապա մինչեւ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալը նա կարող է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ կնքելու համար, պահանջվող փաստաթղթերից բացի, ապահովագրական ընկերությանը ներկայացնելով նաեւ հետեւյալ փաստաթղթերը՝
1. ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան վկայականի պատճենը, իսկ ապահովագրական ընկերության պահանջով՝ նաեւ դրա բնօրինակը,
2. մահացածի՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ ապահովագրողի պահանջով՝ նաեւ դրա բնօրինակը,
3. ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հետ Ձեր ազգակցական կապը հավաստող փաստաթղթի պատճենը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական եւ այլն), իսկ ապահովագրողի պահանջով՝ նաեւ դրա բնօրինակը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, փաստաթղթային քաշքշուկն անխուսափելի է նման դեպքերում, եւ կարծես թե ամեն ինչ արվում է մարդկանց գործը բարդացնելու համար:




Լրահոս