Սահակաշվիլին բացահայտեց Մոսկվայի պլանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է Աբխազիայով անցնող երկաթուղու բացմանը, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին, առանց Վրաստանի թույլտվության, ներդրումներ ներգրավել Աբխազիա: Այս մասին, ըստ News.ge-ի, նա հայտարարել է “Արեւելյան գործընկերության” ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Վրաստանի նախագահի նստավայրում:

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի եւ Աբխազիայի երկաթուղու սեփականատերն է: “Երբ նրանք գնել են այն, իսկ հետո սեփականացրեցին օկուպացված Աբխազիայի երկաթգիծը, այդ ժամանակ ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչ պլան ունի Ռուսաստանը, նրա ինչն է պետք Հայաստանի երկագիծը, եթե բաց չէ Վրաստանի երկաթգիծը, հատկապես, որ դեռ Աբխազիայով անցնող երկաթուղու բացման մասին խոսք չկար”,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է “Գռուզիա օնլայնը”:

Նրա ենթադրությամբ` ռուսական իշխանություններն իրենց թեկնածուն ունեին Վրաստանի նախագահական ընտրություններում: “Մոսկվան ավելի հեռուն գնացող եւ նենգ պլաններ ուներ, քան ես պատկերացնում էի: Նրանք  իրենց հաշվարկներն ունեին` Վրաստանի ընտրությունների հետ կապված”,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա ներկայացմամբ` ինքը չի ցանկանում, որ Հայաստանի բեռների համար ինչ-որ խոչընդոտներ ստեղծվեն: Դրանից խուսափելու համար, Վրաստանը բացել է Լարսի անցակետը, աշխատում է Փոթիի նավահանգիստը: Նման հնարավորություն կար նաեւ Լազիկիի նավահանգստրի դեպքում, թեեւ նրա շինարարությունը հիմա դադարեցված է:

Լուրեր Հայաստանից – NEWS.am




Լրահոս