1995 թվականի Սահմանադրությունն իշխանակենտրոն էր` անձնակենտրոն համակարգով. Վարդան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպել է խորհրդարանական լսումներ և քննարկում է Սահմանադրության նոր նախագիծը: Որպես զեկուցողներ հանդես եկան նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով` 1995 թվականի Սահմանադրությունն իշխանակենտրոն Սահմանադրություն էր՝ անձնակենտրոն իշխանության համակարգով։

«Այդ Սահամանդրության իշխանության կենտրոնը հանրապետության նախագահն էր։ 2005-ին չկարողացանք Սահմանդրությունն այնպես փոխել, որ հրաժարվենք իշխանակենտրոնությունից։ Այս Սահմանադրությունն առանձնանում է նրանով, որ մարդակենտրոն է, առանցքում մարդն է»,- ընդգծեց  Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի համագործակցությանը: Նա հիշեցրեց, որ Վենտիկի հանձնաժողովը երկու կարծիք է հրապարակել այս փաթեթի վերաբերյալ։

«Առաջինը` 2014 թվականի հոկեմբերին, երբ նրանք շատ դրական գնահատական տվեցին հայեցակարգին։ Իսկ բուն նախագիծը մշակելու փուլում հանձնաժողովը բարձր գնահատեց Հայաստանում քաղաքական և իրավական այն մշակույթը, որը ձևավորել է Վենետիկի համաժողովի հետ նախորդ տարիներին համագործակցելուց հետո և հատուկ ընդգծել էր հասունության այն մակարդակը, որին հասել էր հայ քաղաքական մշակույթն այդ ընթացքում»,-նշեց  նա։




Լրահոս