Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից:
– Տեղյա՞կ եք սերբական ֆուտբոլում տիրող իրավիճակի և Սերբիայի հավաքականի վատ արդյունքների մասին:
– Իհարկե, տեղյակ ենք: Այնուամենայնիվ, ես համարում եմ որ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին, Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը, որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ներկայիս ֆուտբոլիստներին:
-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներն էլ գրեթե հնարավորությունները կորցրել են խաղալու Եվրոպայի առաջնությունում:
– Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք նույնիսկ ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք, միևնույն է, խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:
– Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Այս անգամ ավելի հե՞շտ է թե ոչ:
– Եթե հաշվի չառնենք, որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և արդեն մարզիչ է, առաջին անգամ է, որ բոլոր ֆուտբոլիստները, որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում, այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա, թե թիմի վիճակն ինչպիսին է: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
– Դժվա՞ր է տրամարդել թիմին հաղթանակի, երբ այլևս հնարավորություններ չկան…
– Ինչ-որ չափով դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:
– Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնո՞ւմ եք, թե ոչ:
– Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:
– Գևորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորոտւգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:
– Իհարկե, բավական հոգնեցուցիչ է մի քանի ինքնատիռ փոխելով ժամանելուց հետո լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին: