
Ապրիլի 4-ին, ժամը 19.05-ին, 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ Գոռավան գյուղի տան մուտքի և ննջասենյակի մետաղյա պահարանի դռների փականները հարմարեցված բանալիով բացելով` գողացել են հորը պատկանող երկու հրացանները` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է: