ՀԺ. Վարդան Ղուկասյանը կկանչվի՞ հարցաքննության.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2012-ի հոկտեմբերի 16-ին Գյումրիի քաղաքապետարանում կատարված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում, վատնում) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, մի խումբ անձանց ներգրավմամբ չարաշահումներ, խոշոր չափերի յուրացում): Այս մասին երեկ “ՀԺ”-ի թղթակցին հայտնել են ոստիկանության հա-սարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: “Այդ քրգործի շրջանակներում նախաքննություն է կատարվել և նախաքննության ընթացքում ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումների արդյունքներն ուղարկվել են ոստիկանություն: Նախաքննությունն ընթացքի մեջ է”,- փոխանցել է վարչության աշխատակիցը: Ըստ թերթի աղբյուրների, այս գործի շրջանակներում Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել: Արդյո՞ք նա քրգործում որևէ կարգավիճակ կստանա, թե կհամալրի այն նախկին պաշտոնյաների շարքը, ովքեր նմանատիպ հոդվածներով քրգործերով, նույնիսկ, որպես վկա չեն անցնում, ցույց կտա ժամանակը:




Լրահոս