Հրապարակ. ՀԱԿ քաղխորհրդի նիստը բոյկոտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀԱԿ հերթական քաղխորհրդի նիստը, ըստ լուրերի, չի կայացել: Չնայած ՀԱԿ-ը նիստի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե նիստում քննարկվել են Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ ազգային կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր: “Որոշվել է նաև վերսկսել ՀԱԿ քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո”,- ասվում էր հաղորդագրությունում: Սակայն երեկ թերթը տեղեկացել է, որ ՀԱԿ մաս կազմող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները չեն գնացել նիստին, և քվորում հնարավոր չի եղել ապահովել: Ըստ ՀԱԿ կանոնակարգի, քվորում ապահովելու համար նիստին պետք է մասնակցի առնվազն ութ անդամ, այսինքն` 14 կուսակցությունների առնվազն կեսի ներկայացուցիչները, պլյուս նախագահը կամ` նրա ներկայացուցիչը: Եվ քանի որ ՀԱԿ-ը կուսակցականացնելու գաղափարին մաս կազմող կուսակցություններից ընդամենը 3-ն էին կողմ արտահայտվել, ուստի բնական է նաև երեկվա նիստի բոյկոտը:




Լրահոս