Ինչո՞ւ եք ընտանիքը որպես բազմացման հիմք բնորոշել, ոչխարներին, հավերին են բազմացնում. Սոս Գիմիշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը  խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացրեց  «ընտանիք» տերմին հասկացության հարցը: Նրա համար ընդունելի չէ, որ այս սահմանադրության նախագծում ընտանիքի հետ բազմացման բառն են օգտագործել:

«Ինչո՞ւ եք ընտանիքը որպես բազմացման հիմք բնորոշել, ոչխարներին, հավերին են բազմացնում, հետո մորթում են կամ ուտում, ու էս հարցը պատահական չէ»,- հարցրեց նա: Գիմիշյանը նաև իր անհանգստությունը հայտնեց միասեռ ամուսնությունների հետ կապված:

«Այն շատ հստակ է ամրագրված` մենք ընտանիքի պաշտպանությունն այնքան ենք արժևորել, որ սահմանադրական հիմունքների առարկա է, ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո, եթե բազմացման հիմք բառը դուր չի գալիս, օրինակ, կարող է վերարտադրություն լինել, բայց դրա տակ նման գռեհիկ արտահայտություններ անելը, կարծում եմ, այնքան էլ թույլատրելի չէ»,- ի պատասխան նշեց Վարդան Պողոսյանը:

 




Լրահոս