Եվրամիությունը կարող է ընդլայնել և երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Интерфакс-ը:
«Պատժամիջոցների ընդլայնումն ու երկարաձգումը համապատասխանում է իրականությանը, քանի որ պատժամիջոցները ճկուն գործիք են համարվում»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը,-«իհարկե, սա ոչ ցանկալի գործիք է, Եվրամիությունում բազմիցս խոսել են այդ մասին»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները դիտարկում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունն այն դեպքում, եթե Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղական ընտրությունները տեղի չունենան Ուկրաինայի ընտրությունների հետ մեկտեղ: