Համարվում է, որ Չինաստանում կյանքն աղքատ չէ, քաղց չկա, սակայն, ամենայն հավանականությամբ, Ցզյանսու նահանգի բնակչուհին այնքան է սովածացել, որ ճաշելիս կուլ է տվել 15-սանտիմետրանոց գդալը, գրում է mignews.com-ը:
27-ամյա չինուհին ավանդական լապշան համտեսելիս պատահաբար կուլ է տվել գդալը: Այս զվարճալի դեպքի մանրամասները ԶԼՄ-ները չեն լուսաբանում:
Սակայն տեղի բժիշկների խոսքով, ում դիմել է տուժած չինուհին, մոտ 2 ժամ է պահանջվել տուժածի ստամոքսից գդալը դուրս բերելու համար: