Չինուհին կծել է երիտասարդի այտն ու դիմադրել. մանրամասներ Խոր Վիրապում տեղի ունեցած բռնաբարության փորձից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է  ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։

ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Խաչիկ Նահապետի Տերտերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող վայրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի Յու Լուն Չունի կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Այսպես. 2017թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Խաչիկ Տերտերյանն իր վարած ՚Վազ 2106ՙ մակնիշի, 42 ՏՍ 834 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ՝Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի Յու Լուն Չունին: Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` Խաչիկ Տերտերյանը ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ Յու Լուն Չունը ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան:

Յու Լուն Չունին ավտոմեքենան նստեցնելուց հետո Խաչիկ Տերտերյանը Երևան գնալու փոխարեն ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի ուղղությամբ, նրան ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր և շրջելով՝ միասին գնացել են Ուրցաձոր գյուղում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածք, որտեղ Խաչիկ Տերտերյանը, ցանկանալով սեռական հարաբերություն ունենալ Յու Լուն Չունի հետ, գրկել է նրան, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն Յու Լուն Չունը դիմադրել է ու կծել Խաչիկ Տերտերյանի այտը և կրծքավանդակի ձախ հատվածը: Այդ կերպ Յու Լուն Չունը դիմադրել է, փորձել է թույլ չտալ Խաչիկ Տերտերյանին շարունակել գործողությունները, ձեռքերով ցույց տալով սեռական օրգանը՝ հասկացրել է, որ կույս է:

Էթիկայի կանոններից ելնելով` մեղադրական եզրակացությունն ամբողջովին չենք ներկայացնում:

Նշենք, որ գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Խաչիկ Տերտերյանը կալանավորված է:




Լրահոս