Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է, որ տնտեսական դաշտում իրոք ունենք վտանգներ, սակայն չի ասում, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում կա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Խոսքը վերաբերում է հետագա գործընթացներին, բանն այն է, որ աշխարհում բավականին լուրջ անկումային պրոցեսներ են, մենք պետք է կարողանանք այսօրվա դիրքերը պահպանել հետագայի համար»,- նշեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև լրագրողները, կարող են իրենց վերլուծություններն անել: