
Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են, այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պուրակի կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով այստեղ ոռոգման նոր ցանց է անցկացվել, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով: Ներկայում այգում ընթանում են մաքրման աշխատանքներ, ավարտվում է հողահարթեցումը: Շուտով տարածքը կկահավորվի. կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական խաղեր, աղբամաններ: Այգու ամբողջ տարածքը կապահովվի գիշերային լուսավորութամբ: