«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը վաղն իր այցելուներին կներկայացնի այս տարվա` թվով 7-րդ ցուցահանդեսը` «Հայկական բնապատկերները Սարգիս և Զարուհի Մուրադյանների աշխատանքներում» խորագրով:
«Սարգիս Մուրադյանի կտավներում ակնհայտորեն երևում է նրա սերը Հայաստանի բնության հանդեպ, որն այնքան տարատեսակ է և պայծառ: Այդ սերը փոխանցվել է նաև ինձ: Այն վառ կերպով արտահայտված է մեր կտավներում, որոնց այցելուները կարող են ծանոթանալ մինչեւ հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, նկարչի դուստր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացումը կկայանա սեպտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին: Մուտքն ազատ է: