Հերման Նորդերմեերը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի Առաջին մրցանակակիր՝ Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում։

Այն կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Նիդերլանդների դեսպանության և Նիդերլանդներում Մոնդրիան հիմնադրամի աջակցությամբ։

Այս մասին հայտնում է Նիդերլանդների դեսպանությունը։




Լրահոս