ՀԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում ձերբակալվել է 29-ամյա Ռոմիկ Ղազարյանը: Վերջինս բերման է ենթարկվել` գողություն կատարելու, ոստիկաններին չենթարկվելու, թմրանյութ օգտագործելու եւ երթեւեկության կանոնները խախտելու կասկածանքով: Glendale News Press-ի փոխանցմամբ, նա  գողացված մոտոցիկլետով 130 կմ/ժամ արագությամբ սլացել է քաղաքի փողոցներով: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, հետապնդումը դադարեցվել է, երբ Ղազարյանը հարվածել է կայանված մի մեքենայի, եւ փորձել փախչել ոտքով: Քիչ ուշ  նրան հայտնաբերել են մի մեքենայի տակ թաքնված: Խուզարկության պահին Ղազարյանի մոտից հայտնաբերել են թմրանյութ: Պարզվել է, որ նա փորձաշրջան էր անցնում թմրանյութ պահելու համար եւ 2011-ին զրկվել էր վարորդական վկայականից:




Լրահոս