Ռոբերտ Քոչարյանը միանում է «Ոչ»-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագծի դեմ «Ոչ»-ի մասնակիցների շրջանակն արդեն իսկ նշմարվում է: Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի հիմնական նախաձեռնողները ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններն են: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ «Ոչ»-ին կմիանա նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, նա դեռեւս հրապարակային չի խոսել այդ մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում, Ռ. Քոչարյանին դեմ լինելով, կողմ են, որ նա «Ոչ»-ին միանա: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում բաց շփումից զգուշանում են, բայց Վարդան Օսկանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի «դեմքերով» համագործակցությանը դեմ չեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ասաց. «Մեր համագործակցությունն ասեմ՝ ինչով է անհնար, մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կան բազմաթիվ այլ հակասություններ, որոնց մասին միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս