Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Լևոն Մարտիրոսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր՝ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Նորանշանակ նախարարը 32 տարեկան է, մինչեւ պատգամավոր դառնալը եղել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: Իշխանական կուլիսներում այս նշանակումը գնահատվում է որպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաղթանակ:

Վերջինս Հովհաննիսյանի նշանակումով ամենաառանցքային նախարարություններից մեկը` արդարադատության նախարարությունը, փաստացի իր լիակատար վերահսկողության տակ վերցրեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունում Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Ի դեպ, այս նստաշրջանում պետք է փոխվի նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: Արդեն իսկ հայտնի է, որ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Իսկ Ա. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ կգա «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս