Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը միջնորդել է, որ դերասանի գույքը դրվի արգելանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ-փաստաբան Ռուբեն Բալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի` պատժի կրման ռեժիմի փոփոխությանը, ասաց՝ այն ոչ պարտություն է համարում, ոչ հաղթանակ:

«Ի վերջո Վարդան Պետրոսյանը ցմահ չի դատապարտվել: Պետք է գա՞ մի օր, որ ինքն օգտվի իր իրավունքներից»,-ասաց վերջինս, հավելելով՝ տուժող կողմը որևէ դիտարկում չունի այս վճռի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր դատաքննությանը, փաստաբանը նշեց, որ դատական սխալ ի վերջո թույլ է տրվել՝ անկախ դատավճռից և վերաքննիչ վճռաբեկ դատարանների որոշումներից: «Այստեղ պատճառված է անմիջական վնաս և դատարանները պարտավոր էին քննության առնել դա, օրենքով ամրագրված էր դա»,- դիտարկեց նա:

Բալոյանի պնդմամբ, շարունակ հոդվածներ և տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նշվում է՝ ինչ-որ անձանց ակտիվ գործողությունների շնորհիվ է Վարդան Պետրոսյանը հայտվել ազատության մեջ: «Սա իրականությանը չի համապատասխանում: Թող ոչ մեկը չփորձի Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը սեփականաշնորհի: Պետությունն է կարգավորում այդ հարաբերությունը»,-նշեց նա:

Փաստաբանը նաև հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի դեմ հայց են ներկայացրել: «Միևնույն ժամանակ միջնորդել ենք, որ Վարդան Պետրոսյանի գույքը դրվի արգելանքի տակ: Մենք պահանջել ենք փորձաքննություն, ինչը պարտավոր էր նշանակել առաջին ատյանի դատարանը»:

Վերջինիս խոսքով, պահանջվում է, որպեսզի Վարդան Պետրոսյանը հատուցի տուժողներին պատճառած մասնավոր վնասները, մասնավորապես փաստաբաններին վճարված ամբողջ գումարը, որի թիվը հասնում է 3 միլիոն դրամի




Լրահոս