ԲՀԿ պատգամավորները մեկնել են սահման, այդ մասին տեղեկանում ենք ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի սոցիալական ցանցի գրառումից:
«Գտնվում ենք Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և շփման գծում, որոնք նախօրեին անդրբեջանական կողմից ենթարկվել են կրակահերթի:
Շրջում ենք տներով և ծանոթանում իրավիճակին: Նողկալի է, որ ադրբեջանական կողմը գիշերով կրակ է բացում քնած խաղաղ բնակչության վրա. սա լավագույնս է բնորշում մեր թշնամու ճղճիմ լինելը: Ինչպես միշտ, Հայկական բանակի կազմակերպված և պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդին ցույց տրվեց իր նողկալի անկյունը: Հպարտանալ է պետք այն մարդկանցով, ովքեր ապրում են սահմանամերձ այն համայնքներում, որոնք պարբերար ենթարկվում են թշնամու ագրեսիային:
Նման մարդկանց հետ շփվելիս և նրանց կենցաղին ծանոթանալիս լավագույն «գնահատականն է» տրվում որոշ գործիչների ասված վերամբարձ խոսքերին, որոնք առնչվում են հայրենասիրությանը և հայրենիքի պաշտպանությանը: Սահմանամերձ համայնքի բնակիչները ամպագոռգոռ խոսքեր չեն ասում, այլ ապրում են հայրենի հողում, ապրում և արարում, ստեղծագործում և զավակներ ունենում՝ չնայած այն փաստին, որ սահմանից այն կողմ ցանկացած պահին` անգամ գիշերը, կարող են կրակ բացել կամ փորձել դիվերսիոն գործողություններ իրականացնել իրենց հանդեպ: Մեր շփումների ընթացքում կրկին վստահեցրեցինք բոլորին, որ անկախ տարածությունից Մայրաքաղաքում և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում և համայնքերում ուշի ուշով հետևում են սահմանին տիրող վիճակին, և պատրաստ են ցանկացած պահի գտնվել սահմանանին ու սահմանամերձ համայնքում ապրող մեր հայրենկիցների կողքին:
Մինչ այս պահն արդեն եղել ենք Սևքար, Բերքաբեր, Սարիգյուղ, Ոսկևան և Կայանավան համայնքերում, ակայն մեր այցերը դեռ շարունակվում են:
Հավելեմ, որ այս պահին իրավիճակն արդեն կայուն է` առանց կրակոցների»,-գրել է ԱԺ պատգամավորը: