ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա հոկտեմբերի 25-ին Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեի նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի վթարի գործով մեղավոր ճանաչված Արա Վիգենի Հարությունյանը դեռեւս գտնվում է ազատության մեջ: Դատական դեպարտամենտի լրատվության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ. «Նախաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, ընդհանուր իրավասության դատարանի կողմից թողնվել է անփոփոխ: Դատավճիռը դեռեւս չի մտել օրինական ուժի մեջ, ենթակա է բողոքարկման` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ վերելակի վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը գրանցված չի եղել ԱԻՆ ռեեստերում եւ փորձաքննություն չի անցել: Այս տարվա հունվարի 20-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է դատավճիռ, որի համաձայն` Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով, տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության ապահովման հետ կապված պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ երկու  տարի ժամկետով:




Լրահոս