
Եգիպտացի միլիոնատեր Նագուիբ Սավիրիսն առաջարկել է Իտալիայից կամ Հունաստանից մի կղզի գնել ու այն բնակեցնել Սիրիայի ու այլ հակամարտությունների հետևանքով առաջացած հարյուր հազարավոր փախստականներին, գրում է Telegraph-ը:
Սավիրիսն Աֆրիկայի 10-րդ ամենահարուստ մարդն է: Նա իր նախաձեռնության մասին գրառում է կատարել Թվիթթերում, սակայն նշել է, որ այս հարցով դեռևս չի դիմել Իտալիայի ու Հունաստանի իշխանություններին:
«Հունաստա՛ն կամ Իտալիա՛, վաճառե՛ք ինձ ձեր կղզիներից մեկը: Ես այն ազատություն կանվանեմ ու կբնակեցնեմ փախստականներով, նրանց աշխատանքով կապահովեմ ու նոր երկիր կկառուցեմ»,-գրել է աֆրիկացի միլիոնատերը: