Միջերկրական ծովում շուրջ 750 ներգաղթյալներ են փրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 750 ներգաղթյալներ, ովքեր հատել են Միջերկրական ծովը, փրկվել են Լիբիայի ափերին «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անդամների կողմից:

Շուրջ 750 մարդ փրկվել է տեղի ժամանակով 05:00-ի սահմաններում, հայտնել են Ֆրանս Փրեսս գործակալության Բեյրութի մասնաճյուղից: Տեղեկացվում է նաև, որ փրկարարական օպերացիան դեռևս շարունակվում է:

Ինչպես հայտնում է գործակալությունը, ներգաղթյալները փորձել են հատել Միջերկրական ծովը 3 նավերով:

Հավելենք, որ տարեսկզբից Եվրամիության տարածք են մուտք գործել շուրջ 500 հազար ներգաղթյալներ, սակայն օրեց օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ներգաղթյալներով:




Լրահոս