ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե հեռուստաընկերությունները ղեկավարվում են մի կենտրոնից, ապա այստեղ կա մեծ սխալ` չեն ղեկավարվում, կարգավորվում են: Եվ կա մի հատ կենտրոն` դա հանձնաժողովն է»:

Գրիգոր Ամալյան «Առավոտ»

Այսպիսով՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը փորձում է իրեն դնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը: Ու եթե հավատալու լինենք Ամալյանին, ապա նշանակում է, որ ինքն է որոշում, թե ով քանի անգամ պետք է եթերում երեւա, ում խոսքը ինչքան պետք է մոնտաժի ենթարկվի, որ գործիչը պետք է երեւա Սերժ Սարգսյանի հետ միեւնույն կադրում եւ այլն: Բայց հեռուստատեսային ոլորտին քիչ թե շատ տեղյակ մարդը գիտի, որ նման կարեւորագույն հարցերը լուծվում են փեսայի մակարդակով, իսկ Ամալյանը որեւէ կողմով Սերժ Սարգսյանին «փեսա չի գալիս»: Թեեւ օրենքով լիազորված է կարգավորելու ոլորտը:




Լրահոս