
«Ժառանգություն»-ը մի քանի պատճառով միանշանակ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Առաջին հերթին ոչ լեգիտիմ իշխանությունը ոչ մի բարոյական և քաղաքական իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Այս մասին սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերի միջև տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այս սահմանադրական փոփոխություններն իշխանությունները բացառապես մեկ բանի համար են անում` իրենց իշխանության վերարտադրությունն ավելի դյուրացնելու համար», – նշեց նա:
Մարտիրոսյանը ընդգծեց, որ բազմաթիվ խնդրահարույց կետեր կան նախագծում: «Ես կարծում եմ, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը հակասահմանադրական քայլ է, քանի որ ներկա Սահմանադրությամբ Հայաստանը չի կարող այդպիսի կառույցների միանալ», – հավելեց նա: