ԲՀԿ-ականները այցելել են Տավուշի շրջանի սահմանապահ գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր« Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանն այցելել են Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկեւան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար ու Բերքաբեր գյուղերը։ Վերջին օրերի սահմանային լարվածության արդյունքում Սեւքարն ու Բերքաբերը մի քանի օր շարունակ հրետակոծվել են ադրբեջանական կողմից եւ գյուղի բազմաթիվ տներ լրջորեն վնասվել էին։

ԲՀԿ ներկայացուցիչները այցելել են հրետակոծությունից տուժած ընտանիքներին, հանդիպել գյուղապետերի, գյուղերի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք բազմաթիվ էին՝ սկսած հարկային էական արտոնություններից, խմելու ջրի, գազաֆիկացման, դպրոցական դասագրքերի խնդիրներից, մինչեւ ամեն օր կրակահերթերի տակ ապրող սահմանապահ գյուղերի երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։

ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են սահմանապահ գյուղերի բնակիչներին, որ նշյալ բոլոր խնդիրներն իրենք կբարձրացնեն պատկան մարմինների առաջ, իսկ «Բարգավաճ Հայաստան՚» կուսակցությունն իր հնարավորությունների սահմաններում կփորձի նշյալ գյուղերում բարեգործական որոշ ծրագրեր իրականացնել։




Լրահոս