Հայաստանի ձյուդոյի վարկանշային մրցաշարը կունենա մոտ 200 մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատանիների /1996-98թթ/ ձյուդոյի վարկանիշային մրցաշարը, որը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Երևանի “ՄԻԿԱ” մարզական ակումբի մարզադահլիճում, նվիրված է Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին:
Մրցաշարը, որին մասնակցելու են մոտ 200 պատանի ձյուդոիստներ, լավ ստուգատես կարող է հանդիսանալ Նիդերլանդներում հուլիսի 13-ից 20-ը կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնից առաջ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմի ձևավորման համար:
Նշենք, որ մեր պատանի ձյուդոիստները մինչև օլիմպիական փառատոնը, կմասնակցեն նաև մարտի 15-ից 17-ը Անթալիա քաղաքում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը. տեղեկացնում է msy .am-ը:




Լրահոս