80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծվել է սիրուհու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կլինի 80 տարեկան, պաշտոնապես ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո: Խոսակցություններ են պտտվում , որ ամուսնալուծության պատճառ է դարձել երիտասարդ սիրուհին, գրում է Dni.ru-ն:

79-ամյա Ջիգարխանյանի կյանքում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայտնվելը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն մամուլում, այլ նաև Մոսկվայում նրա անվան դրամատիկ թատրոնում, որտեղ դերասանը մինչև վերջերս եղել է գեղարվեստական ղեկավար: Այժմ նա զբաղեցնում է թատրոնի նախագահի պաշտոնը, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը տվել է իր երիտասարդ սիրուհուն:

Խոսակցություններ են պտտվում, որ թատրոնում նոր գեղարվեստական ղեկավարի նշանակումը պառակտություն է գցել դերասանների միջև: Նրանք Ջիգարխանյանի նոր սիրուհուն մեղադրում են դերասանի վրա վատ ազդեցություն թողնելու մեջ:




Լրահոս