Սիրիայից փախստականների անվան տակ եվրոպական երկրներ են սողոսկել ավելի քան 4 հազար «Իսլամական պետության» զինյալներ: Այս մասին գրում է բրիտանական Sunday Express թերթը՝ հղում կատարելով ԻՊ գործակալներին:
Հրատարակչության աղբյուրի խոսքով՝ զինված գրոհայինները նախ անցնում են Թուրքիա, իսկ այնուհետև տեղացի մաքսանենգների օգնությամբ միախառնվում են Եվրոպա ուղևորվող ապօրինի ներգաղթյալների հոսքին: Գործակալը նշել է, որ զինյալների նպատակն է ողջ աշխարհով մեկ խալիֆայություն ստեղծելը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այսօրվա դրությամբ հանդիսանում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը: