
Թուրքական բանակը երկրում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության դեմ ավիահարվածների ու ցամաքային օպերացիայի արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է շուրջ 2000 զինյալ, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Շուրջ 2000 ահաբեկիչ է ոչնչացվել և՛ Կանդիլում (Հյուսիսային Իրաք), և՛ Թուրքիայում»,- ասել է Էրդողանը ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով՝ զինյալների դեմ ռազմավարությունը կխստացվի նրանց վերջին գրոհների պատճառով, որոնց ընթացքում Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում պայթեցվել է զինվորականներով երկու զրահամեքենա: Թուրքիայի ԶՈւ հայտնել են զոհվածների ու վիրավորների մասին՝ չպարզաբանելով նրանց հստակ թիվը: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության զոհերի թիվը կազմում է 16 մարդ: