
Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստին մասնակցել են ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամները եւ հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները:
Նիստում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգում առկա բազմաթիվ հարցեր:
Անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Եվս մեկ անգամ վերահաստատվել է «Օրինաց երկիր» կուսակցության եւ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները, որոնք առաջարկությունների տեսքով հրապարկվել են:
Քննարվել են նաեւ կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր: