Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:
Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:




Լրահոս