Ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժածների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):

Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի ճոպանը պոկվել է և խցիկը (մոտ 60 մ) ընկել է ձորը. խցիկում են գտնվել 60-ամյա Պարույր Ս.-ն և 46-ամյա Սարգիս Ղ.-ն:

Պարույր Ս.-ն ինքնուրույն է դուրս եկել ձորից, իսկ Սարգիս Ղ.-ին դուրս են բերել փրկարարները:

Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղից Armlur.am-ը տեղեկացավ, որ նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: ԲԿ-ից հայտնեցին նաև, որ նրանք հետազոտվում են:




Լրահոս