Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին:
Նախագահի մամուլի գրասենյակից armlur .am-ին հայտնում են, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:




Լրահոս