ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանում» ապահովագրված չեն անգամ ՀՀԿ-ականները: Բանն այն է, որ երեկ Երեւանի Հյուսիսային համալսարանի դահլիճում կայացած մրցանակաբաշխության ժամանակ կոտրվել է առաջին շարքի նստարանը, ու նստածները՝ Ս. Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, տապալվել են գետնին: Յուրի Վարդանյանին հաջողվել է ինքնուրույն բարձրանալ ընկած տեղից, իսկ ահա Սուքիաս Ավետիսյանին գետնից բարձրացրել են կանայք եւ Հյուսիսային համալսարանի ռեկտորը: Իսկ Յուրի Սուվարյանին տապալվելուց փրկել է նրա հետեւում գտնվող դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ ափերով բռնելով նրա նստուկը: Բայց կատարվածը միակ զավեշտը չէ: Այդ հանդիպման ժամանակ ոչ պետական բուհում աշխատանքային ժամին մասնակիցներն իրենց «սուրբ պարտքն» են համարել քարոզչություն անել՝ հօգուտ Սերժ Սարգսյանի:

Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս