ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց. «Պետությունը չի կարողանում զատել արվեստագետին ոչ արվեստագետից: Բաժանած մեդալներից ու պարգեւներից դա շատ ակնառու է: Ես կտարանջատեի զուտ կատարողին ինչ-որ բան ստեղծողից: Մարդ կա՝ երգում է, դա իր վաստակն է, բայց մարդ կա՝ դպրոց է ստեղծում, բազում աշակերտներ տալիս, սերունդ է դաստիարակում: 43 տարի է՝ ես գործունեություն եմ ծավալում»: Հարցին, թե այս տարիների ընթացքում պետական ինչ պարգեւ է ստացել, արդյոք վաստակավոր արտիստի կոչում էլ չունի, Պետրոսյանը պատասխանեց. «Չէ՛, չէ՛, չէ՛, ես ո՞վ եմ, որ նման բանի հավակնեմ: Դրա համար ես պետք է քարոզարշավներին շատ ակտիվ լինեմ կամ սապոնագիտության դոկտոր լինեմ ու լիքը-լիքը նման բաներ: Ես այդպես չեմ կարող, չեմ անի: Մի անգամ մշակույթի նախարարության կողմից մի մեդալ տվեցին, այն էլ առանց թղթի, ուղղակի կախեցին, հետո էլ կախիչը պոկվեց, ընկավ, այդպես էլ պահել եմ»:




Լրահոս