ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը չի հանդիպել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որն այնտեղ էր մեկնել նախընտրական քարոզարշավի համար: Ախթալայում Հովհաննիսյանը շրջել է փողոցներով, ողջունել եւ զրուցել բնակիչների հետ: Քաղաքապետարան մտնելով եւ աշխատակիցներին ողջունելով` Հովհաննիսյանը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ, նրա խոսքով, քաղաքապետի դուռը փակ է եղել:  NEWS.am-ը նկատում է, որ մինչ այդ քարոզարշավի ընթացքում տեղի ինքնակառավարման մարմինները Հովհաննիսյանի հետ հանպատրաստից հանդիպումից չեն հրաժարվել:




Լրահոս