ՀԻՄԱ ԷԼ ՄՅՈՒԶԻՔԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, թե այս տարի Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա «Սայաթ-Նովա» մյուզիքլի բեմադրությունը, ընդ որում այն կընդգրկվի հիմնական խաղացանկում: Հիշեցնենք, որ դեռ 2006թ. ՀՀ պետական բյուջեից «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար հատկացվել էր 14 մլն 942 հազար դրամ, որը, սակայն, նպատակային չէր ծախսվել, օպերան չէր բեմադրվել: Այս փաստը հայտնի էր դարձել 2010թ. ՀՀ վերահսկիչ պալատի՝ մշակույթի նախարարությունում անցկացրած ստուգումների շնորհիվ: Արդյունքում օպերայի բեմադրությունը կկայանա մի քանի տարի անց:




Լրահոս