ՀԱՏԸՆՏԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ տարբեր ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, թե Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը մարդկանց բերում են ոչ թե ցուցակագրված, այլ ինքնակամ, ու յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական պատկանելությունից, կարող է մասնակցել թեկնածուի հետ հանդիպմանը, ինքը՝ թեկնածուն, այլ բան է պնդում: «Եվ մեզ մեղադրում են, որ այսպիսի հանդիպումների ժամանակ դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Մենք գիտենք, թե ում ենք հրավիրում, դրա համար մեզ մեղադրում են: Բա ի՞նչ անենք: Երբ հանրահավաք ենք հրավիրում, մեզ մեղադրում են, ասում են` դպրոցի տնօրենները երեխաներին են բերում, ցուրտ է, անհարմար պայմաններ են: Երբ դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, ասում են` իրենց մարդկանց են բերում, ցուցակով են ներս թողնում: Բա ի՞նչ անենք, հայտարարենք` դահլիճում հանդիպում է լինելու, հանկարծ հանդիպմանը, չգիտեմ, մեկ էլ տեսար 1500 հոգի որոշեցին գալ այս հանդիպմանը, բա ի՞նչ ենք անելու»,-ասել է Ս. Սարգսյանը: Փաստորեն, նա խոստովանում է, որ ոչ թե նախընտրական քարոզարշավ է իրականացնում, այլ իր կողմնակիցների՝ հիմնականում ՀՀԿ-ականների հետ հանդիպում: Թեեւ, եթե անկեղծ, ապա Ս. Սարգսյանի ընտրողները հենց այդ մարդիկ են՝ գումարած մեռյալ հոգիները:




Լրահոս