ՄԱՇՎԱԾ ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական արշավները, նրանց տեղաշարժերը խիստ տարբերվում են: Սերժ Սարգսյանին դիմավորում են համայնքների ղեկավարների կողմից նախապես կազմակերպված աղուհացով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին աղուհաց չեն մատուցում: Ս. Սարգսյանի տեղաշարժը, շղթա կազմած, աչալուրջ հսկում են նրա թիկնազորի անդամները, որոնց թիվը վերջին տարիներին ավելացել է: Իսկ Ր. Հովհաննիսյանն այնքան է ոտքով շրջել, որ նրա ջինսե անդրավարտիքի ծայրը կոշիկի հետեւի մասում, գետնին քսվելով, մաշվել է: Քչերին է հաջողվում ձեռքով բարեւել Ս. Սարգսյանին, ավելի քչերին՝ զրույցի բռնվել նրա հետ: Իսկ Ր. Հովհաննիսյանը ձեռքով բարեւում է գրեթե բոլորին, շրջում, անկաշկանդ զրուցում մարդկանց հետ: Նման վարվելակերպը, ձեռքով բարեւելը որքան էլ պոպուլիստական թվա, մարդկանց դուր է գալիս: Փետրվարի 11-ին, երբ Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղում Ր. Հովհաննիսյանը ձեռքով բարեւում էր բոլորին, տեղացիները այդ առթիվ նրա հասցեին գովեստ շռայլեցին. «Մալադեց Րաֆֆիին»: Անկասկած, ձեռքսեղմման միջոցով թեկնածուից ընտրողներին որոշակի քանակի դրական էներգիա է փոխանցվում, որի մի մասը փետրվարի 18-ին կվերադառնա քվեների տեսքով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս