Մարալիկում քաղաքապետի պաշտոնի համար կպայքերեն ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկնածուները. լարված մրցակցությունը սկսված է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, սեպտեմբերի 13-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ երկու հիմնական թեկնածուներ են` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և քաղաքապետարանի գույքահարկի տեսուչ, ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը:

Մարալիկ համայնքում արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Սակայն, ինչպես երևոմ է, ընտրարշավին ակտիվ մասնակցություն էր ունենում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը: Նա արդեն 11 տարի է քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում և մարալիկցիները քարոզարշավի ժամանակ աղ ու հացով, ջերմ ծափահարություններով դիմավորեցին նրան: Քարոզարշավի ընթացքում բնակիչներից շատերը մեզ հետ զրույցում դրական արտահայտվեցին Արտակ Գևորգյանի մասին, նշելով, որ գոհ են ներկա քաղաքապետի աշխատանքից: Ոմանք էլ իրենց հույսը կապում էին մյուս թեկնածու Արտակ Ավդալյանի հետ:

Armlur.am-ը զրուցեց քաղաքապետի երկու թեկնածուների հետ, տեղեկացավ նրանց նախընտրական ծրագրերի, խոստումների մասին: Մեզ մնում է սպասել մինչև սեպտեմբերի 13-ը` իմանալու` այս քաղաքում ՀՀԿ-ն կհաղթի, թե ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչն այստեղ պարտվելու «փորձ ունի»:

Արփինե Թովմասյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս