ՀՀ-Թուրքիա հարաբերություններում անհիմն կլինի լուրջ առաջխաղացումների հույսեր ունենալ. Դավիթ Շահնազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը և քաղաքականությունը» անվանումով կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով նշեց. որ պետք է պատրաստ լինել հայ-թուրքական հարաբերություններով հնարավոր հալեցման շրջանին:

Նրա խոսքով` վերջին տարիներին Թուրքիայում տեղի են ունեցել փոփոխություններ և այսօրվա Թուրքիան այլ է:

«Այսօր շատերի համար պարզ չեն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Շատ փորձագետների պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններից հետո, հիմնականում պայմանավորված է այն ներքաղաքական խնդիրներով, որն ունի Թուրքիայի գործող նախագահը: Այդ իմաստով, կարծում եմ, որ ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում առայժմ անհիմն կլինի որոշակի լուրջ առաջխաղացումների հույսեր ունենալը»-, նշեց նա:

Շահնազարյանը ընդգծեց, որ չի կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունները կհաստատվեն, սահմանները կբացվեն կամ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն:




Լրահոս