Էրեբունիում իր երեխային շահագործման նպատակով ծանոթին տրամադրած կինը հարկադիր բուժում կստանա հոգեբույժի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ Երևանի 52 և 40-ամյա բնակիչներ Լուսիկն ու Լուսինեն հայտնվել են ամբաստանյալի աթոռին՝ անչափահասի թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` իր երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրը ազատվեց քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց. նա կստանա արտահիվանդանոցային հսկողության հարկադիր բուժում հոգեբույժի մոտ:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն`Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:

Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկում պահելով՝ երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:

Երեխայի մորը և Լուսիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:




Լրահոս