Սոֆիայի տաճարի վերևում հրեշտակ է լուսանկարվել(PHOTO)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս լուսանկարը Ինգա Սմիռնովան արել է երեկոյան, Հույսի, Հավատի, Սիրո և նրանց մոր Սոֆիայի տաճարի մոտ:Այդ երեկո Բագրատիոնովսկի բնակչուհի (Կալինինգրադ) Ինգա Սմիռնովան, ինչպես ինքն է ասում, պարզապես դուրս էր եկել խանութից գնումներ կատարելու համար:
– Ես ապրում եմ Հույսի, Հավատի, Սիրո և նրանց մոր Սոֆիայի եկեղեցու մոտակայքում,- ասում է նա,- ֆոտոապարատը ինչպես միշտ իմ մոտ էր: Ես ուսուցչուհի եմ, բայց սիրում եմ լուսանկարել, իմ արխիվում 1500 ավել լուսանկար կա: Տեսնելով գեղեցիկ մայրամուտը որոշեցի մի քանի կադր լուսանկարել:
Ինգան հավատացնում է որ նկարելու պահին ոչ մի զարմանալի բան չի տեսել: Երկնքով թռչող սպիտակ հրեշտակի պատկերը նա նկատել է հետո, երբ համակարգիչով նայել է նկարները:
– Չեմ կարող ասել որ ես չափից դուրս հավատացյալ եմ,- խոստովանում է Ինգան: -Չնայած որ շատ նման է, կարծում եմ սա օպտիկական էֆեկտ է:
Կալինինգրադի պատրիարքարանի կապերի բաժնի ղեկավար Միխայիլ Սելեզնեվի մեկնաբանությունը.
– Բարդ է հաստատապես պնդել և ասել թե ինչ է սա: Հնարավոր է սա իրոք օպտիկական էֆեկտ է: Բայց հնարավոր է – անբացատրելի երևույթ է: Կարող է հրեշտակ կամ սուրբ լինել, այլ տարածաչափությունից: Տերը մեզ նշան է ուղարկել: Ինչու և ինչի համար չեմ կարող պատասխանել: Երբեմն մենք չգիտենք պատասխանները: Ես, տեսել եմ մի երեխայի կնքելու արարողության լուսանկար. Երեխայի մոտ, որին կնքում էին հստակ երևում էր մի հրեշտակի լուսավոր պատկեր: Ահա այսպիսի հրաշք:




Լրահոս