
Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլ է ձևակերպել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ջիբրալթարի ընտրանու դեմ հանդիպման ժամանակ:
Այս գոլի շնորհիվ նա դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում Լեհաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:
Լևանդովսկին իր ակտիվում 10 գոլ է գրանցել: Նրան հաջորդում են Էբի Սմոլյարեկը (9 գոլ) և Անջեյ Յուսկովյակը (8 գոլ):