Ամսի մեկից նոր թափ ստացավ մեր պայքարը, քանի որ հասկացանք որ մեզ լկտի ձևով խաբում են։ Այս երկրում որևէ այլ կերպ քան փողոցում պայքարելով, հնարավոր չէ։ Այս մասին այսօր հրավիրվսծ ասուլուսի ժամանակ ասց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։ «Ամսի 11-ին կլինի հավաք երթ, որի ժամանակ ցույց կտանք դժգոհող զանգվածի բողոքը»,- ասաց նա։ Մ. Սարգսյանի խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, որ ՀԷՑ- ում խառնաշփոթ է, այնտեղ չգիտեն` ինչպես հաշվարկել և ինչպես սուբսիդավորել թանկացված սակագինը։
«Կառավարությունն իր կռուտիտից էլ չի կարող դուրս գալ։ Այս ընթացքում իրենք փորձեցին մարդկանց նախապատրաստել, որ հոսանքը պետք է թանկանա, ինչն անխուսափելի է։ Մենք պայքարելու ենք անհնազանդության բոլոր միջոցներով։ Բոլորին կոչ ենք անում դուրս գալ փողոց։ Մեր նախորդ ակցիան նախազգուշական էր»,- ասաց Մ. Սարգսյանը։ Ըստ նրա՝ հասարակության մոտ հիասթափություն չպետք է լինի։ armlur.am-ի հարցին՝ ինչ է տեղի ունենալու սեպտեմբերի 11-ին, Մաքսիմ Սարգայանը հրաժարվեց պատասխանել՝ չբացահայտելով իրենց մարտավարությունը։
Նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Ռիմա Սարգսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները օդում ասված խոսքեր էին, և հասարակությունը դա հասկանում է. «Հասարակությունը կհասկանա` ով է խաբեբան և իր իրավունքին տեր կկանգնի»։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն սկսել է հետաքրքրվել ակտիվիստների մասին։ Ասուլիսի մեկ այլ բանախոս Միհրան Ավագյանն ասաց, որ մարդկանց մոտ փոխվել է «ոչինչ չի փոխվի» կարծրատիպը։ Իսկ երթի մասով Միհրան Ավագյանը նշեց որ քաղաքապետարան ոստիկանությունը տեղեկանք է ներկայացրել, որ ինքը և Մաքսիմ Սարգսյանը իրավախախտներ են և պատրաստվում են անհնազանդություն անել. «Բայց քաղաքապետարանը մեր իրազեկումն ընդունել Է»։